Լոռու մարզպետն այսօր կազատվի պաշտոնից
Քաղաքական
11:35 04/01/2024
Հայաստան

Լոռու մարզպետն այսօր կազատվի պաշտոնից

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր կազատվի պաշտոնից։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով և 5-րդ մասի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Արամ Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի պաշտոնից»,-ասված է Նիկոլ Փաշինյանի որոշման նախագծում, որն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում։

Օրակարգում  չզեկուցվող հարցերի թվում  է նաև Արմեն Ղուլարյանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու որոշումը։

 

Placeholder
Լոռու մարզպետն այսօր կազատվի պաշտոնից