Բորել. Ողջ Մերձավոր Արևելքը կարող է կրակի մեջ հայտնվել
Քաղաքական
14:13 04/01/2024
Աշխարհ

Բորել. Ողջ Մերձավոր Արևելքը կարող է կրակի մեջ հայտնվել

Եվրամիության  արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում բռնության անխուսափելի տարածման մասին, եթե Գազայի հետ Իսրայելի հակամարտությունը չլուծվի:

Եվրանյուզի հաղորդմամբ, նա  հայտարարություն է արել այն բանից մեկ օր անց, երբ Բեյրութում անօդաչու թռչող սարքի հարվածից սպանվել է ՀԱՄԱՍ-ի փոխնախագահ Սալեհ ալ-Արուրին: Իսրայելը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն հայտարարել է, որ պատրաստվում է հնարավոր պատասխան գործողությունների:

«Ատելությունը արմատավորվել է։ Եթե այս ողբերգությունը շուտով չավարտվի, ես մտավախություն ունեմ, որ ողջ Մերձավոր Արևելքը կարող է կրակի մեջ լինել»,- ասել է Բորելը:

 

Placeholder
Բորել. Ողջ Մերձավոր Արևելքը կարող է կրակի մեջ հայտնվել