Արուճի տաճարում կկայանա հոգևոր երաժշտության փառատոն
Մշակույթ
09:47 05/01/2024
Հայաստան

Արուճի տաճարում կկայանա հոգևոր երաժշտության փառատոն

Արագածոտնի մարզի Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում կկայանա հոգևոր երաժշտության փառատոն։ 

Սուրբ Ծննդյանը նվիրված համերգը կկայանա հունվարի 6-ին Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում «Հովեր» պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ։ Համերգի սկիզբը 17:00-ին:շ

15:00-ից եկեղեցու հարակից տարածքում կգործեն տաղավարներ, ուր կներկայացվեն տարածաշրջանին բնորոշ ուտեստներ, թեյ ու գինի:

Համերգը ԿԳՄՍ նախարարությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությունն է։ 

 

Placeholder