Բլինքենին Ստամբուլի օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի ԱԳՆ-ի ամերիկյան վարչության ղեկավարը
Քաղաքական
22:55 05/01/2024
Աշխարհ

Բլինքենին Ստամբուլի օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի ԱԳՆ-ի ամերիկյան վարչության ղեկավարը

Թուրքիայի ԱԳՆ վարչության ղեկավարը և ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարներն են Ստամբուլի օդանավակայանում դիմավորել  Թուրքիա ժամանած ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենին։

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, Բլինքենին թեքահարթակի մոտ սպասում էին Թուրքիայի ԱԳՆ ամերիկյան դեպարտամենտի ղեկավար և երկկողմ քաղաքական հարցերով պատասխանատու դեսպան Յափրաք Բալքանը, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը և Ստամբուլում գլխավոր հյուպատոս Ջուլի Յադեն։ Պետքարտուղարին դիմավորել են նաև օդանավակայանի անվտանգության ղեկավարը և որոշ պաշտոնյաներ։

Ըստ ՏԱՍՍ-ի, Թուրքիայում հասարակությունը ուշադիր հետևում է օտարերկրյա հյուրերի, հատկապես ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումների արձանագրությանը։ Համարվում է, որ ողջույնի կամ որոշակի ժեստերի նրբությունները արտացոլում են թուրքական կողմի տրամադրությունը և երկրների միջև հարաբերությունների վիճակը: 2023 թվականի նոյեմբերի սկզբին տեղական լրատվամիջոցները նշում էին, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը չի պատասխանել, երբ Անկարա ժամանած Բլինկենը փորձել է գրկել նրան ձեռքսեղմման ժամանակ։ Միաժամանակ նշվել է, որ ամերիկացի դիվանագետը սառը ընդունելության է արժանացել օդանավակայանում, որտեղ անջատվել են լույսերը, նրան երկրի բարձրագույն ղեկավարությունից ոչ ոք չի դիմավորել։ Բլինքենին դիմավորել է միայն Անկարայի նահանգի ղեկավարի տեղակալը։ Թուրքական լրատվամիջոցները վստահ են, որ սա ինչ-որ բողոք է Գազայի հատվածում Իսրայելի գործողություններին Վաշինգտոնի աջակցության դեմ։

Բլինկենի ընթացիկ այցը կկենտրոնանա Գազայի հատվածում տիրող իրավիճակի քննարկման շուրջ:

Placeholder