Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործով հայրը կարգավիճակ չունի
Իրավունք
14:52 05/01/2024
Հայաստան

Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործով հայրը կարգավիճակ չունի

Գավառում մոր կողմից անչափահաս դստերը խոշտանգման և բռնության ենթարկելու դեպքի գործով 3 մեղադրյալ կա։ Բոլորը կալանավորված են:

«Այս վարույթը, կարելի է ասել, ամբողջությամբ բացահայտվել է: Մենք ունենք նաև պատվիրատու անձին, ում համար նկարահանվել են այդ տեսանյութերը, նա ևս ունի համապատասխան դատավարական կարգավիճակ: Նաև բացահայտվել է այն անձը, որը ի սկզբանե տարածել է այդ բովանդակությամբ տեսանյութը, նա ևս ունի մեղադրյալի կարգավիճակ»,-«Լուրեր»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

ՔԿ նախագահն ասաց՝ երեխայի լավագույն շահից ելնելով՝ փորձումեն հնարավորին քիչ հանրայնացնել այս ու նման գործերը։

«Պատվիրատուն կալանավայրից է: Երեխայի հայրն այս գործով որևէ կարգավիճակ չունի։ Այս պահին մեր ունեցած տեղեկատվությամբ, և կատարողը, և պատվիրատուն, և հրապարակողը բացահայտված են: Այս գործով անցնող բոլոր անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը»,-ասաց նա:

Քյարամյանը նշեց՝ քննությունը շարունակվում է:
 

Placeholder