Tasnim.Իրանում ահաբեկչություն իրականացրած մահապարտներից մեկը Տաջիկստանի քաղաքացի է
Քաղաքական
22:17 05/01/2024
Տարածաշրջան

Tasnim.Իրանում ահաբեկչություն իրականացրած մահապարտներից մեկը Տաջիկստանի քաղաքացի է

Քերման քաղաքի գերեզմանատան մոտ, որտեղ թաղված է գեներալ Ղասեմ Սոլեյմանին պայթյուններ իրականացրած երկու մահապարտներից մեկը Տաջիկստանի քաղաքացի էր։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իրանի հետախուզության նախարարությանը։

Երկրորդ ահաբեկչի ինքնությունը, ըստ գերատեսչության, պարզվում է։

Ավելի վաղ Tasnim-ը հայտնել էր, որ Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինները ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալել են 11 մարդու և հայտնաբերել մի տուն, որտեղ ապրում էին մահապարտ ահաբեկիչներ, որտեղ հայտնաբերվել են նաև պատրաստի պայթուցիկ սարքեր։

Placeholder