Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար
Հասարակություն
10:33 05/01/2024
Հայաստան

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Սպիտակի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):

Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր» (մառախուղ է), Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Աշոցքի և Ամասիայի, Գյումրիի, Թալինի, Ապարանի տարածաշրջաններում, Հրազդան, Չարենցավան, Ջերմուկ քաղաքներում և Հրազդան քաղաքից «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում  տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
 

Placeholder