Փաշինյանը քանդեց ցնցուղն ու տվեց Անդրեասյանի ձեռքը
Կրթություն, գիտություն
21:09 05/01/2024
Հայաստան

Փաշինյանը քանդեց ցնցուղն ու տվեց Անդրեասյանի ձեռքը

Նիկոլ Փաշինյանը այցելել է Արմավիրի մարզի Արագած բնակավայրի 348 աշակերտ ունեցող Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց:

Այնտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ:

Շրջայցի ընթացքում Փաշինյանը դժգոհություն հայտնեց տարբեր թերություններից, ջրի թույլ ծորակներից,   լոգարանի ցնցուղներից:

Նիկոլ Փաշինյանը ցնցուղներից մեկը քանդեց և տվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ձեռքը՝ հանձնարարելով. «Տիկին Անդրեասյան սա վերցրեք և տեսեք թե տեխնիկական բնութագրով  ինչ գնանոց է տրված և սա ինչ արժի մեր շուկայում: Ամենայն լրջությամբ եմ ասում»:

 

Placeholder