Հայաստանի իշխանություններից բան պոկելու հերթական ռաունդն է. Աբրահամյան
Քաղաքական
10:44 05/01/2024
Հայաստան

Հայաստանի իշխանություններից բան պոկելու հերթական ռաունդն է. Աբրահամյան

«Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցություններում փորձում է «բրթել» 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ու դրա շրջանակներում պնդում, որ հայաստանյան իշխանություններն այդ փաստաթղթով միջանցքի համաձայնություն են տվել»,- գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա նշել է, որ եռակողմ հայտարարությանն ամենատարբեր ռակուրսներից բազմիցս անդրադարձել է բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանին երբ պետք է եղել` թքել է այդ փաստաթղթի վրա ու իր ձևով գործել, այդ թվում` պատերազմի միջոցով հարցեր լուծել:

«Հիմա կրկին հիշել է փաստաթուղթը, որովհետև Հայաստանի իշխանություններից բան պոկելու հերթական ռաունդն է:

Ադրբեջանի գործելաոճը նույնն է` սեղմել մինչև վերջ: ՀՀ իշխանության պահվածքում էլ առանձնապես բան չի փոխվել` «տակտիկական նահանջների» ներքո շարունակ հանձնել ու զիջել»,- գրել է Աբրահամյանը։ 

Placeholder
Հայաստանի իշխանություններից բան պոկելու հերթական ռաունդն է. Աբրահամյան