Խաղաղության պայմանագրում որևէ բառ չկա Հայաստանի՝ 29 800 ք/կմ տարածքի մասին. Իշխան Սաղաթելյան
Քաղաքական
16:56 05/01/2024
Հայաստան

Խաղաղության պայմանագրում որևէ բառ չկա Հայաստանի՝ 29 800 ք/կմ տարածքի մասին. Իշխան Սաղաթելյան

«Խնդրում եմ այդ փաստաթուղթը չանվանել «խաղաղության պայմանագիր», քանի որ այն խաղաղության հետ որևէ առնչություն չունի, այն Ադրբեջանի պայմաններով, Ադրբեջանի ուժի սպառնալիքի տակ կնքվող ինչ-որ փաստաթղթի նախագիծ է, որից Հայաստանը որևէ բան ձեռք չի բերում»,-այդ մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսով, Ադրբեջանը մինչ այս ագրեսիայի հետևանքով ձեռք բերածն ամրագրում է դրանով և, ըստ էության, պատրաստում է նոր հարձակումներ Հայաստանի նկատմամբ։

Սաղաթելյանն ասաց, որ պայմանագիրը ստորագրելու պահին ադրբեջանական զորքերը շարունակելու են մնալ ՀՀ տարածքում, սահմանազատում և սահմանագծում տեղի չի ունենալու, դա արվելու է ապագայում, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն էլ կշարունակի մնալ Բաքվի բանտում։

«Սրանք պարզապես ի վիճակի չեն և չեն էլ ուզում, թուրք-ադրբեջանական տանդեմի խամաճիկ կառավարություն են և վաղուց հեռացել են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու մտքից։ Սրանք քաղաքական մի գիծ ունեն՝ տանք՝ ինչը հնարավոր է՝ փոխարենը ոչինչ չստանալով»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Placeholder
Խաղաղության պայմանագրում որևէ բառ չկա Հայաստանի՝ 29 800 ք/կմ տարածքի մասին. Իշխան Սաղաթելյան