ԱՄՆ-ն Ադրբեջանն ընդգրկել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում՝ Արցախում սրբավայրերի վտանգման պատճառով
Քաղաքական
13:20 05/01/2024
Աշխարհ

ԱՄՆ-ն Ադրբեջանն ընդգրկել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում՝ Արցախում սրբավայրերի վտանգման պատճառով

Միացյալ Նահանգներն Ադրբեջանն ընդգրկել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում՝ Արցախի Հանրապետության նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո կրոնական ազատության լուրջ խախտումներում ներգրավված լինելու կամ դրանք հանդուրժելու համար: Այս մասին գրում է «Ազատությունը»։ 

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանից բացի ցանկում ընդգրկվել են նաև Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Կոմորոսը և Վիետնամը:

Պաշտոնական Վաշինգտոնի այս որոշումը հաջորդել է Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական սրբավայրերի պահպանման առնչությամբ Միջազգային կրոնական ազատության հարցերով Միացյալ Նահանգների հանձնաժողովի բարձրաձայնած մտահոգություններին:

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախի գրեթե ամբողջ հայ բնակչությունը՝ շուրջ 105 հազար մարդ, ստիպված եղավ հեռանալ Հայաստան:

Ամերիկյան հանձնաժողովը տագնապ է հնչեցրել նաև Իլհամ Ալիևի ղեկավարած՝ մահմեդական մեծամասնություն ունեցող երկրում կրոնական գործունեության կարգավորումների առնչությամբ, այդ թվում՝ կրոնական կազմակերպությունների գրանցման և պաշտոնական մարմնի կողմից նրանց գրականության հաստատման պահանջների:

Placeholder
ԱՄՆ-ն Ադրբեջանն ընդգրկել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում՝ Արցախում սրբավայրերի վտանգման պատճառով