Վայք-Սարավան ավտոճանապարհին ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից
Հասարակություն
14:53 06/01/2024
Հայաստան

Վայք-Սարավան ավտոճանապարհին ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են.

«Հունվարի 6-ին, ժամը 10։14-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ճամփեզրյա սելավատարում, տուժածներ չկան. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 151-րդ կմ-ին սելավատարից դուրս են բերել «Scania» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Մ․ Ֆ․ և 20 ուղևոր)»։

Placeholder
Վայք-Սարավան ավտոճանապարհին ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից