Հունվարի 8-ին մեկնարկող զորակոչին ընդառաջ՝ հորդորում  ենք զերծ մնալ ապօրինի գործողություններից.ՀՀ ՊՆ ՌՈ
Քաղաքական
16:20 06/01/2024
Հայաստան

Հունվարի 8-ին մեկնարկող զորակոչին ընդառաջ՝ հորդորում ենք զերծ մնալ ապօրինի գործողություններից.ՀՀ ՊՆ ՌՈ

ՀՀ ՊՆ-ից հայտնում են ձմեռային զորակոչի ընթացքի վերահսկման մասին:

«2024 թվականի հունվարի 8-ին մեկնարկող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչին ընդառաջ՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին, հարազատներին և ընկերներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից, խուսափել ՊՆ հանրապետական հավաքակայանում անհարկի կուտակումներ ստեղծելուց, չթույլատրվող իրեր, այդ թվում՝ սմարթֆոն տիպի բջջային հեռախոսներ, զորակոչիկներին փոխանցելուց, ինչպես նաև  զորակոչիկներին տեղափոխող շարասյուներն ուղեկցող իրավապահների աշխատանքը խոչընդոտելուց»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Placeholder
Հունվարի 8-ին մեկնարկող զորակոչին ընդառաջ՝ հորդորում ենք զերծ մնալ ապօրինի գործողություններից.ՀՀ ՊՆ ՌՈ