«Ինտեր»-ը հաղթել է «Վերոնա»-ին. Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ
Սպորտ
18:45 06/01/2024
Աշխարհ

«Ինտեր»-ը հաղթել է «Վերոնա»-ին. Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթել է «Վերոնա»-ին: 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր ու դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Նա փոխարինվել է խաղի  83-րդ րոպեին:

Խաղի մեկնարկից 13 րոպե անց, ստանալով Հենրիխ Մխիթարյանը ճշգրիտ փոխանցումը, Լաուտարո Մարտինեսը բացել է հանդիպման հաշիվը:  74-րդ րոպեին «Վերոնա»-ն հավասարեցել է հաշիվը: Սակայն  ավելացված րոպեին «Ինտեր»-ի ևս մեկ գոլ է խփել։

 
 
Placeholder