Կիրկորովն ու Լոլիտան դուրս են մնացել Winter Show-ի արտիստների ցուցակից
Աշխարհում
18:30 06/01/2024
Աշխարհ

Կիրկորովն ու Լոլիտան դուրս են մնացել Winter Show-ի արտիստների ցուցակից

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովի և երգչուհի Լոլիտա Միլյավսկայայի ելույթները «Ձմեռային Show» չեղարկվել են։ Այս մասին հայտնում է Live Arena-ի կայքը, որտեղ տեղի կունենա միջոցառումը։

«Ֆիլիպ Կիրկորովի և Լոլիտայի փոխարեն բեմ դուրս կգան Լյուսյա Չեբոտինան,  Burito-ն։ Դիմա Բիլանի, Լադա Դենսի և Դմիտրի Մալիկովի ելույթները կլինեն։ Շնորհակալություն ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Կիրկորովը, Լոլիտան, ինչպես նաև Բիլանը և այլ արտիստներ մասնակցել են Անաստասիա Իվլեևայի «Almost naked» երեկույթին։ Համաձայն դրես-կոդի՝ մասնակիցները պետք է գրեթե մերկ հայտնվեին ակումբում։ Նրանցից շատերն իրականում ընտրել են կիսաթափանցիկ հագուստ:

Այժմ ռուս ակտիվիստները պահանջում են չեղարկել շոուի մասնակից արտիստների ելույթները։
 

Placeholder