Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվն ավելանում է
Աշխարհում
09:47 06/01/2024
Աշխարհ

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվն ավելանում է

Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝  հասնելով 1140-ի։ Այս մասին գրում է  «Ռիա Նովոստի» գործակալությունը։ Այս պահի տվյալներով, 516 մարդ ստացել է տարբեր վնասվածքներ, 365 տուն ամբողջությամբ կամ մասամբ փլուզվել է։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ին  Նոտո թերակղզու Իսիկավա շրջանում գրանցվել է ուժեղ երկրաշարժների շարք։ Ամենաուժեղը եղել է 7.6 մագնիտուդ ուժգնությամբ։ Երկրաշարժի հետևանքով այս շրջանում 2011-ից ի վեր առաջին անգամ հայտարարվել է ցունամիի վտանգ՝ արևմտյան ափերից մինչև հարավային ափեր։ Որոշ տեղերում ցունամիի բարձրությունը հասել է 4.2 մետրի։

Իսիկավայում 66 հազար տնային տնտեսություն մնացել է առանց ջրի,  ավելի քան 23,9 հազար տնային տնտեսություն՝ առանց էլեկտրականության։ Այստեղ բացվել է 370 տարհանման կետ, տարհանվածների թիվը գերազանցում է 31,4 հազարը։ 

Placeholder
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվն ավելանում է