Պուտինին Նյու Յորքից վերադարձրել են Ռուսաստանին պատկանող սրբապատկերը
Քաղաքական
19:00 07/01/2024
Աշխարհ

Պուտինին Նյու Յորքից վերադարձրել են Ռուսաստանին պատկանող սրբապատկերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Ծննդյան արարողությունից հետո ասել է, որ Նյու Յորքից վերադարձել է նահատակ Էլիզաբեթ Ռոմանովայի սրբապատկերը՝ նրա մասունքների մասնիկով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

Պետության ղեկավարի խոսքով՝ արքայադստեր մասունքներով սրբապատկերն իրեն նվիրել է Նյու Յորքի արտասախմանյան եկեղեցու առաջնորդը։

«Ես նրան բերեցի այստեղ, դրեցի տանը և անմիջապես չհասկացա, որ նա վերադարձել է իր տուն: Սա նրա տունն է, նա այստեղ է ապրել»,-նշել է նա։

Պուտինը պարզաբանել է, որ սրբապատկերն այս ամբողջ ընթացքում եղել է Նովո-Օգարևոյի իր նստավայրում, սակայն ավելի ուշ այն տեղափոխել է մերձմոսկովյան նախագահի նստավայրի տարածքում գտնվող եկեղեցի։

«Եվ այս եկեղեցին նրանց հարազատ եկեղեցին էր»,-եզրափակել է Պուտինը:

Placeholder