Ֆրանսիայի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվել է Սուրբ պատարագ
Աշխարհում
11:29 07/01/2024
Աշխարհ

Ֆրանսիայի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվել է Սուրբ պատարագ

Ֆրանսիոայում ՀՀ դեսպանատնից հայտնում են.

«Հունվարի 6-ին Փարիզի` Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ թեմի առաջնորդ Հայր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանի նախագահությամբ մատուցվել է Սուրբ պատարագ և կատարվել է Ջրօրհնեքի արարողություն։

Սուրբ պատարագին և Ջրօրհնեքի արարողությանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության անձնակազմը, Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսահայոց թեմի բազմաթիվ հավատավորներ»։

Placeholder