Կյանքից հեռացել է դրամատուրգ, բեմադրիչ Ռուբեն Մարուխյանը
Մշակույթ
19:20 07/01/2024
Հայաստան

Կյանքից հեռացել է դրամատուրգ, բեմադրիչ Ռուբեն Մարուխյանը

Մահացել է դրամատուրգ, բեմադրիչ Ռուբեն Մարուխյանը։ Լուրը հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։ 

Ռուբեն Մարուխյանը ծնվել է 1934 թվականին։  Ռուբեն Մարուխյանի պիեսները բեմադրվել են Հայաստանի պետական թատրոններում, ռադիո և հեռուստաթատրոններում, արտերկրում։ Հեղինակ է չորս տասնյակից ավելի բեմադրությունների։ Մամուլում հանդես է եկել բազմաթիվ հոդվածներով։ Հեղինակ է ավելի քան 25 գրքի։ Մարուխյանի ստեղծագործությունները թարգմանվել ու տպագրվել են ռուսերեն, անգլերեն, ‎ֆրանսերեն, իտալերեն, լեհերեն, գերմաներեն։

Հեղինակել է «Ամենալավ տունը», «Իսկական ընկեր», «Խոսող ձուկը», «Ծաղրածու», «Չիկարելիի արկածները», «Մկնիկը» և այլ պիեսներ, մի շարք հեքիաթներ, ժողովածուներ, վիպակներ։ 2020-2021 թվականների տպագրվել է Կալիֆորնիայի հայ գրողների միության «Ժամանակակից դրամատուրգիա» ժողովածուի երկրորդ և չորրորդ հատորներում։

 

Placeholder