Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Գրիգորի Խաչատուրովին
Իրավունք
11:50 08/01/2024
Հայաստան

Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Գրիգորի Խաչատուրովին

ՀՀ Գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ պահանջելով կալանավորել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովը կալանքի տակ էր 2023 թ. մարտի 16-ից։ Դեկեմբերի 1-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը մասնակիորեն բավարարել էր պաշտպանական կողմի բողոքը և վերացրել Խաչատուրովի նկատմամբ 9 ամիս շարունակ կիրառված խափանման միջոց կալանքը՝ կիրառելով համակցված խափանման միջոց՝ գրավ և վարչական հսկողություն:

Խաչատուրովը կալանավորվել էր ԱԱԾ-ում քննվող՝ Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Դատախազությանտարածած հաղորդագրության համաձայն, Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման համար։ Գործը վերաբերում է  Արարատի մարզի Արմաշ համայնքում հողատարածքի գնմանը։ Ըստ դատախազության տարածած հաղորդագրության, հողատարածքը գնած Էդգար Արշակյանը Գրիգորի Խաչատուրովին փոխկապակցած անձ է։

 

 

 

Placeholder
Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Գրիգորի Խաչատուրովին