Ադրբեջանը «պատերազմում» է Արցախի խաչքարերի դեմ
Քաղաքական
20:24 07/01/2024
Հայաստան

Ադրբեջանը «պատերազմում» է Արցախի խաչքարերի դեմ

Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից, էթնիկ զտումներից` տարածքը բնիկ հայերից մաքրելուց հետո, Ադրբեջանը պատերազմ է հայտարարել հայկական արժեքներին։ Այս մասին գրում է Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության ֆեյսբուքյան էջը։

«Ադրբեջանցիները այս անգամ  ավերել են Մարտակերտ քաղաքի Դանիել Վարուժանի փողոցում  գտնվող Հարութ Բաբայանի և Գարիկ Մնացականյանի հիշատակն հավերժացնող խաչքար - հուշաղբյուրը։ Այն կանգնեցվել էր 2021 թվականի հոկտեմբերին Հարութ Բաբայանի հոր՝ Ռաշիդ Բաբայանի մտահղացմամբ ու անձնական միջոցներով»,- ահազանգում են Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունից։ 

Placeholder
Ադրբեջանը «պատերազմում» է Արցախի խաչքարերի դեմ