Բաքվի ծննդատան հրդեհի հետևանքով նորածիններ են մահացել
Տարածաշրջան
11:08 09/01/2024
Տարածաշրջան

Բաքվի ծննդատան հրդեհի հետևանքով նորածիններ են մահացել

Ադրբեջանի Հանրապետական պերինատալ կենտրոնում  բռնկված խոշոր հրդեհի հետևանքով երեխաներ են մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Կենտրոնում նորածնային վերակենդանացման բաժանմունքում բռնկված հրդեհից հետո չորս նորածնի դի է հայտնաբերվել»,-նշում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով այդ երկրի Գլխավոր դատախազության, Արտակարգ իրավիճակների նախարարության համատեղ հայտարարությունը։

Շենքում գտնվող 3 մարդ ծխից թունավորվել են։ Նրանք հոսպիտալացվել են Կլինիկական բժշկական կենտրոն, նրանց վիճակը գնահատվում է կայուն։ Փաստի առթիվ Գլխավոր դատախազության քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։









Placeholder