«Ժողովուրդ». Իշխանությունները դատական համակարգում փնտրտուքների մեջ են
Օրվա մամուլ
09:14 09/01/2024

«Ժողովուրդ». Իշխանությունները դատական համակարգում փնտրտուքների մեջ են

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Քաղաքական իշխանությունները դատական համակարգում փնտրտուքների մեջ են. ՍԴ դատավոր անդամի թափուր տեղի համար իրենց ցանկալի թեկնածուին են փնտրում: Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանը հրաժարական տվեց, և ԱԺ-ն, հիմք ընդունելով հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 2024 թվականի հունվարի 4-ից դադարած համարեց Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները:

Նշենք, որ Թունյանն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր և այդ պատճառով հրաժարական տվեց ՍԴ դատավորի պաշտոնից:

Իսկ ո՞վ պետք է զբաղեցնի Թունյանի տեղը: Դատական համակարգից մեզ հասած լուրերի համաձայն՝ գնդակը դատավորների դաշտում է, և Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու պետք է ներկայացնի, ու դատավորները ընտրեն նրան, ապա՝ գործուղեն ԱԺ: Դատական համակարգից մեզ հասած լուրերի համաձայն՝ կլինեն դատավորներ, որոնք կցանկանան գնալ ՍԴ, սակայն մտավախություն ունեն, որ քաղաքական իշխանությունները անցանկալի թեկնածուների մուտքը կփակեն և իրենց ցանկալիին կուղարկեն բարձր դատարան: Ահա այս մթնոլորտում իշխանությունները փնտրում են ցանկալի թեկնածուի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder