Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսիայի կաբինետի ղեկավար Էլիզաբեթ Բորնը հրաժարական է ներկայացրել, իսկ նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է այն: Այդ մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։
«Էլիզաբեթ Բորնը հրաժարական է տվել իր կառավարությունից, Մակրոնն ընդունել է այն»,-հայտնում են լրատվամիջոցները։
«Տիկին վարչապետ, ձեր աշխատանքը մեր ազգին ծառայելու համար ամեն օր օրինակելի է եղել: Դուք բարեփոխումներ եք իրականացրել խիզախությամբ, նվիրվածությամբ և վճռականությամբ: Շնորհակալություն իմ սրտից»,-գրել է Մակրոնը X-ում:
Գործակալության մեջբերած նամակում Բորնը հայտնում է ձեռնարկված բարեփոխումների ընթացքը «ավելի քան երբևէ» շարունակելու անհրաժեշտության մասին։