Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատուն. Պատրաստ ենք օգնել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին
Քաղաքական
10:55 09/01/2024
Հայաստան

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատուն. Պատրաստ ենք օգնել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին

Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոն կանոնավոր բանակցում է կողմերի հետ՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Վանեսա Զենջին՝ պատասխանելով «Ապա» ադրբեջանական գործակալության հարցին։

Դեսպանատան ներկայացուցիչը հիշեցրել է, որ Լուիս Բոնոն հաճախ է այցելում տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը խաղաղ գործընթացին, կայուն և արդար խաղաղության հասնելու ուղիները։

«Պարոն Բոնոն կանոնավոր կերպով բանակցություններ է վարում շահագրգիռ կողմերի հետ և Հայաստանոիմ և Ադրբեջանում՝ ի աջակցություն խաղաղ գործընթացի: Մենք պատրաստ ենք օգնել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին»,- ասել է դեսպանատան մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Placeholder
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատուն. Պատրաստ ենք օգնել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին