Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգստում 11 միլիարդ ռուբլի արժողությամբ ավելի քան մեկ տոննա կոկաին է հայտնաբերվել
Իրավունք
12:06 10/01/2024
Աշխարհ

Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգստում 11 միլիարդ ռուբլի արժողությամբ ավելի քան մեկ տոննա կոկաին է հայտնաբերվել

Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգստում Դաշնային մաքսային ծառայության և ՖԴԾ աշխատակիցները Նիկարագուայից ժամանող կոնտեյների ստուգման ժամանակ հայտնաբերել են թմրանյութեր, որոնց արժեքը սև շուկայում գերազանցում է 11 միլիարդ ռուբլին։

Մաքսանենգ ապրանքը փաթեթավորված է եղել 1000 բրիկետներում՝ սեղմված սպիտակ փոշիով բեռների մոդուլի վերևում: Փորձաքննությունը ցույց է տվել, որ հայտնաբերված թմրամիջոցը կոկաին է։

«Հյուսիս-արևմտյան օպերատիվ մաքսատանը հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 229.1-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն)»,-Life-ին հայտնել են մաքսային վարչությունից։

Placeholder
Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգստում 11 միլիարդ ռուբլի արժողությամբ ավելի քան մեկ տոննա կոկաին է հայտնաբերվել