Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Հասարակություն
14:49 10/01/2024
Հայաստան

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ  Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Մ-2 ավտոճանապարհից Խաչիկ գյուղ տանող ճանապահահատվածը դժվարանցանելի է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):

Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սյունիքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Տիգրանաշենի ոլորաններում, Ապարանի, Արագածի, Վարդենիսի, Քաջարանի տարածաշրջաններում, Սևան, Ճամբարակ,  Ջերմուկ, Դիլիջան քաղաքներում, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։

Սարավան-«Զանգեր կոչվող հատվածում, Վարդենյաց լեռնանցքում և Ճամբարակ քաղաքում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Placeholder
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ