Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը ժամանեց Երևան
Քաղաքական
23:01 09/01/2024
Տարածաշրջան

Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը ժամանեց Երևան

Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը պաշտոնական այցով ժամանեց Երևան։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հունաստանի ԱԳ նախարարի օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում։

Յորղոս Գերապետրիտիսը Հայաստան այցի ընթացքում կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Կհանդիպի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո նրանք հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Placeholder
Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը ժամանեց Երևան