Վահե Գևորգյանն ազատվել է ԱԳ փոխնախարարի պաշտոնից
Քաղաքական
16:51 10/01/2024
Հայաստան

Վահե Գևորգյանն ազատվել է ԱԳ փոխնախարարի պաշտոնից

Վահե Գևորգյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Վահե Գևորգյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։ 

Նշենք, որ Վահե Գևորգյանը ԱԳ նախարարի տեղակալ է նշանակվել 2021թ․ սեպտեմբերի 7-ին Ն.Փաշինյանի որոշմամբ։ 

Placeholder
Վահե Գևորգյանն ազատվել է ԱԳ փոխնախարարի պաշտոնից