Երևանում այսօր երեկոյան ժամերին հնարավոր է անձրև
Հասարակություն
13:02 11/01/2024
Հայաստան

Երևանում այսօր երեկոյան ժամերին հնարավոր է անձրև

Երևանում այսօր երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։ Հունվարի 12-ին, 13-ի և 14-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։

Հունվարի 13-ի և 14-ի ցերեկը, 15-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 12-ին, 13-ի ցերեկը, 14-ին առանձին շրջաններում, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Հունվարի 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 3-5մ/վ, հունվարի 12-ին, 13-ին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 11-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 4-6 աստիճանով։ 

Placeholder
Երևանում այսօր երեկոյան ժամերին հնարավոր է անձրև