Ծխախոտի կոնտրաբանդա Վրաստանի՝ Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի հետ սահմաններին
Իրավունք
11:00 11/01/2024
Հայաստան

Ծխախոտի կոնտրաբանդա Վրաստանի՝ Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի հետ սահմաններին

2023 թվականի դեկտեմբերին Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները երկրի հինգ մաքսային անցակետերում առգրավել են 2.299 տուփ չհայտարարագրված ծխախոտ և կանխել են երկիր մաքսանենգ ապրանք ներկրելու փորձերը։ Այս մասին գրում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն՝ վկայակոչելով գերատեսչության տարածած մամուլի հաղորդագրությունը։

Մասնավորապես, Սարպի (վրաց-թուրքական սահման), Սադախլո  (Հայաստանի հետ սահման), Վալե (Թուրքիայի հետ սահման), Նինոծմինդա (Հայաստանի հետ սահման) և «Կազբեգ» (սահման Ռուսաստանի հետ) անցակետերում մեծ քանակությամբ չհայտարարագրված ծխախոտի ներկրման փորձ է կասեցվել։

Մաքսային ծառայողները, տարբեր երկրների քաղաքացիների անձնական ուղեբեռի և տրանսպորտային միջոցների մանրամասն զննման արդյունքում հայտնաբերել են ընդհանուր առմամբ 45.980 կտոր չհայտարարված ծխախոտ:

Վրաստանի մաքսային օրենսգրքի համաձայն՝ օրենքը խախտողներից առգրավվել է ապրանք և յուրաքանչյուրը տուգանվել 1 հազար լարիով։ Արգելքը բազմիցս խախտած յոթ քաղաքացի տուգանվել է 3 հազար լարիով։
 

Placeholder
Ծխախոտի կոնտրաբանդա Վրաստանի՝ Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի հետ սահմաններին