Գլյուկոզան լքել է  Ռուսաստանը «մերկ երեկույթի» սկանդալից հետո
Աշխարհում
09:14 11/01/2024
Աշխարհ

Գլյուկոզան լքել է Ռուսաստանը «մերկ երեկույթի» սկանդալից հետո

Երգչուհի Գլյուկոզան (իսկական անունը Նատալյա Իոնովա), ով մասնակցել է բլոգեր Նաստյա Իվլեևայի «մերկ երեկույթին», լքել է Ռուսաստանը։ Իր հեռանալու մասին երգչուհին հայտնել է  սոցիալական ցանցերում։

Երգչուհու խոսքով, ինքն իր ընտանիքի հետ հանգստի է մեկնել Սեյշելյան կղզիներ։ Գլյուկոզան խոստովանել է, որ հիացած է այս վայրով, որն առաջին անգամ է այցելել։ Երգչուհին տեղի բնությունն անվանել է զարմանալի և կիսվել օվկիանոսի ափին իր լուսանկարով։

kulturomania.ru-ն գրում է, որ ավելի վաղ երաժշտական պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը քննադատել էր Գլյուկոզային՝ Նաստյա Իվլեևայի սկանդալային երեկույթին մասնակցելու համար։ Նա հայտարարել է, որ ցանկանում է վերակենդանացնել Gluck’oZa նախագիծն առանց Իոնովայի, քանի որ չի ցանկանում կապվել այս արտիստի հետ։

Դեկտեմբերի 21-ի գիշերը մոսկովյան «Մութաբոր» ակումբում Կիրկորովը, Լոլիտան,  Բիլանը և այլ արտիստներ մասնակցել են Անաստասիա Իվլեևայի «Almost naked» երեկույթին։ Համաձայն դրես-կոդի՝ մասնակիցները պետք է գրեթե մերկ հայտնվեին ակումբում։ Նրանցից շատերն իրականում ընտրել են կիսաթափանցիկ հագուստ:

Այժմ ռուս ակտիվիստները պահանջում են չեղարկել շոուի մասնակից արտիստների ելույթները։

Placeholder