«Հրապարակ». Փաշինյանն Արմավիրի նոր մարզպետի պաշտոնում կնշանակի իր սանիկ Դավիթ Խուդաթյանին
Օրվա մամուլ
08:55 11/01/2024
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանն Արմավիրի նոր մարզպետի պաշտոնում կնշանակի իր սանիկ Դավիթ Խուդաթյանին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, կողմնորոշվել է Արմավիրի նոր մարզպետի հարցում և այդ պաշտոնում կնշանակի իր սանիկ Դավիթ Խուդաթյանին, ով Արմավիր խոշորացված համայնքի ղեկավարն է։ Համենայնդեպս, երեկ Խուդաթյանի աշխատակազմում՝ Արմավիր խոշորացված համայնքում, արդեն վերջինիս փոխարինողի հարցն է քննարկվել։

Ըստ որոշ տեղեկությունների՝ համայնքի ավագանին Խուդաթյանի փոխարեն ղեկավար կընտրի նրա առաջին տեղակալ Վարշամ Սարգսյանին։ Հիշեցնենք, որ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը պաշտոնազրկվեց անցած շաբաթ, Փաշինյանի՝ մարզ կատարած այցից և մարզում վերանորոգված դպրոցի սանհանգույցի անորակ «դուշի» բացահայտումից հետո»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder