Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Պատերամից հետո մասնավոր հատվածը նպաստեց զբոսաշրջության համաշխարհային շուկայում մեր դիրքերի պահպանմանը. Մեխակ Ապրեսյան
Մասնագետների պնդմամբ, Հայաստան զբոսաշրջիկների այցերը շատ ավելին կարող է լինել, եթե որոշ երկրների ԱԳՆ-ներ 44-օրյա պատերազմից հետո իրենց կայքերում Հայաստանը ռիսկային երկիր չհամարեին։ Թե ինչ դինամիկա է գրանցվել Հայաստանի զբոսաշրջության ոլորտում նախապատերազմայն և հետպատերազմյան շրջանում՝ Panorama.am-ը պարզեց Զբոսաշրջության կոմիտեի նախկին ղեկավար, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանին։
Մ. Ապրեսյան-Աշխարհաքաղաքական զարգացումներն այսօր նույնպես իրենց ազդեցությունն են ունենում Հայաստանի զբոսաշրջության վրա, ներկայիս վիճակը նաև դրանով է պայմանավորված, բայց չպետք է անտեսենք նաև կատարված աշխատաքները՝ մասնավոր հատվածի, պետության։ Ես պետք է շեշտեմ հատկապես մասնավոր հատվածի կատարած աշխատանքը։
Կորոնավիրուսը պատերազմը խիստ բացասական ազդեցություն թողեցին զբոսաշրջության վրա, իսկ դրա ուղիղ հարվածը և ամենածանր հետևանքները կրեց զբոսաշրջությունը, ինչի հետևանքով ոլորտի մասնավոր հատվածն ամենածանր վիճակում էր հայտնվել։ Ընդհանրապես զբոսաշրջությունը կանգնած էր։ Չնայած այս դժվարին վիճակներին, մեր մասնավոր հատվածն իր մեջ ուժ գտավ էապես նպաստելու մեր զբոսաշրջության վերականգնման գործընթացին և համաշխարհային շուկայում մեր դիրքերը պահպանելուն։ Որովհետև սա է գլխավոր գործոնը, որ մարդիկ չնայած իրավիճակին աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին, միևնույնն է իրենց Հայաստանում զգում են ընդունված, ապահով և այն մեծապես մեր մասնավոր հատվածի և հրաշալի ժողովրդի ձեռքբերումն է։
Այսօր մենք շուկայում դիրքերը պահնպանում ենք և դրա մասին վկայում են շատ պարբերականներ, լրատվամիջոցներ, որոնք Հայաստանը նշում են որպես զարգացող երկրների մեջ ամենագրավիչը զբոսաշրջության համար , ինչու չէ, նաև զարմանալի կարող է թվալ՝ ապահով անվտանգ երկիրների շարքում է Հայաստանը և Երևանը։
Panorama.am-Ի՞նչ պատկեր ունենք զբոսաշրջության ոլորտում մինչև պատերազմը և դրանից հետո։ Խնդրում եմ հնարավորության դեպքում դինամիկան ներկայացնել նաև զբոսաշրջայի շուկայի կառուցվածքի առումով։
Ընդհանրապես նորանկախ Հայաստանի տուրիզմի պատմության մեջ մենք տուրիզմի համար պայմանական մեկնարկային տարի համարում ենք 2010 թվականը, որի ժամանակ քիչ, թե շատ զբոսաշրջային այցելություններ ենք ունեցել՝ շուրջ 45 հազար այցելու։ Դրանից հետո մենք ամեն տարի դինամիկ աճ ենք ունեցել։ Այդ ընթացքում և՛ զբոսաշրջիկների թիվն է ավելացել, և՛ ենթակառուցվածներն են զարգացել, և՛քանակական, և՛ որակական աճ ենք ունեցեԱյդ ժամանակահատվածում միշտ էլ ունեցել ենք խնդիրներ, որոնք լուծվել են, առաջացել են նորերը։
Պատերազմից և կորոնավիրուսից առաջ 2019 թվականը պիկ տարին է եղել՝ ունեցել ենք 1 մլն 894 հազար ներգնա զբոսաշրջային այցելություն։
Կորոնավիրուսի և պատերազմի տարում՝ 2020 թվականի ունեցել ենք այցելությունների կտրուկ անկում և այցերը կազմել են 360 հազար, ավելի քան 80 %-վ է նվազել, և այն ամբողջ աշխարհում էր, ոչ միայն Հայաստանում։
2019 թվականին ընդհանուր այցելությունների թվի 45 %-ը եղել է ՌԴ-ից, այնուհետև եղել է Վրաստանից, ԵՄ երկրներից, Իրան ԱՄՆ և ԱՊՀ երկրներ։
Լավ դինամիկա և հետաքրքրություն էր սկսվում Արաբական ծոցի երկրներից, Ճապոնիայից, Չինաստանից ։ Գնալով ընդլայնվում էր Հայաստան այցելությունների աշխարհագրությունը։
2021 թվականից սկսեց զբոսաշրջույունը վերականգնվել նախ՝ ներքին զբոսաշրջության հաշվին։ 2021 թվականին ունեցել ենք ավելի քան 2.5 անգամ շատ ներգնա զբոսաշրջիկներ քան 2020 թվականին՝ 800 հազար այցելու, բայց զգալիորեն հեռու ենք եղել 2019 թվականի ցուցանիշներից։ 2022թ-ին 2021 թ.-ի համեմատ կրկնակից ավել աճ է ապահովվել՝1.6 մլն այցելություն։ 2023 թվականին մենք կարողացանք գերազանցել նույնիսիկ 2019 թվականի ցուցանիշը և այս այցելությունների մեջ ավելի քան 50 %-ը Ռուսաստանն է, այնուհետև կրկին Վրաստանը։ Կառուցվածքում փոփոխություն չկա, եթե նախկինում ՌԴ-ն 45%-է, ապա ներկայում 50%-ից ավել է։ Այստեղ որոշակի աճ կա, բայց այնպես չէ, որ կառուցվածքում փոփոխություններ կան և միայն այսօր է ՌԴ-ն եկել առաջին տեղ։