Սրտերի ջրվեժ. Զմայլվեք
Օրվա թեմա
12:08 11/01/2024
Հայաստան

Սրտերի ջրվեժ. Զմայլվեք

«Զմայլվեք Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի ցրտաշունչ գեղեցկությամբ. Սրտերի ջրվեժ»,-հորդորում է նախարարության ֆեյսբուքյան էջը, որտեղ բազմաթիվ լուսանկարներ են հրապարակված։

Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Ջրվեժը գահավիժում է 2168 մետր բարձրությունից։

Այն Լիճքի ջրվեժներից խոշորագույնն է, և հանդիսանում է Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը։
Լուսանկարների հեղինակ՝ Հայկ Բարսեղյան։ 





Placeholder