Մի շարք շրջաններում ձյուն է
Հասարակություն
09:38 12/01/2024

Մի շարք շրջաններում ձյուն է

Հունվարի 12-ին ժամը 9։00-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Դիլիջանի, Սևանի, Հրազդանի, Աբովյանի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Placeholder
Մի շարք շրջաններում ձյուն է