Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 137 տրանսպորտային միջոց
Հասարակություն
16:31 12/01/2024
Հայաստան

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 137 տրանսպորտային միջոց

Ձյան տեղումներով պայմանավորված՝ հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները շարունակում են հերթապահություն իրականացնել Երևան-Սևան ավտոճանապարհի 3 հենակետերում, Արագածոտնի մարզի Քուչակ, Ծիլքար գյուղերի մոտակայքում, Սյունիքի մարզի Գորայք, Շինուհայր, Աղվանի բնակավայրերի, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 161-րդ կմ-ի և Դիլիջան-Երևան 7-րդ կմ-ի մոտակայքում։

ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ, հունվարի 10-ից 12-ը ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվել ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ․ մասնավորապես՝ Երևան, Սևան, Ջերմուկ, Վայք, Հրազդան, Ապարան քաղաքներում, Ջրվեժ, Ֆանտան, Գորայք, Սպանդարյան, Գողթանիկ, Կարմրաշեն, Ալագյազ գյուղերում, Երևան-Սևան, Ապարան-Կայք, Վանաձոր-Ստեփանավան, Սարավան-Զանգեր, Տաթև-Լծեն-Սիսիան, Գորիս-Տաթև, Սիսիան-Գորիս ավտոճանապարհներին։

Վերոնշյալ հատվածներում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 137 տրանսպորտային միջոց և 182 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով փրկարարական ծառայողները համագործակցում են Ոստիկանության պարեկային ծառայության, ճանապարհաշինարարական կազմակերպությունների աշխատակիցների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ։

Placeholder
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 137 տրանսպորտային միջոց