Ավտոճանապարհներին մերկասառույց է, մառախուղ
Հասարակություն
10:49 12/01/2024
Հայաստան

Ավտոճանապարհներին մերկասառույց է, մառախուղ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի և Կոտայքի մարզերում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Արագածի տարածաշրջանում, Դիլիջանի, Տիգրանաշենի ոլորաններում և Ջերմուկ, Աշտարակ, Ապարան, Քաջարան քաղաքներում տեղում է ձյուն:

Ջերմուկ, Դիլիջան, Նոյեմբերյան քաղաքներում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Placeholder
Ավտոճանապարհներին մերկասառույց է, մառախուղ