Աստանայում ապամոնտաժվել է Նազարբաևի արձանը
Քաղաքական
21:08 12/01/2024
Աշխարհ

Աստանայում ապամոնտաժվել է Նազարբաևի արձանը

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հուշարձանը կտեղափոխվի Աստանայի Ազգային պաշտպանության համալսարանի տարածքից։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը՝ հղում կատարելով պաշտպանության նախարարության հայտարարությանը։

«Նախկինում Պաշտպանության ազգային համալսարանի անունից հանվել է «Առաջին նախագահի անունը՝ «Էլբաս» նախածանցը, ինչի կապակցությամբ որոշել են հուշարձանը տեղափոխել Զինված ուժերի պետական ռազմական պատմության թանգարանի շենք»,- պարզաբանել են վարչությունից։

Հստակեցվում է, որ արձանը այժմ ժամանակավորապես գտնվում է նախարարության շենքերից մեկում։

Հուշարձանը տեղադրվել է 2020 թվականի հուլիսին։ Բացման արարողությանը մասնակցել է նաև Ղազախստանի ներկայիս ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Placeholder