Մեկնարկում է Կապանի միջազգային երաժշտական փառատոնը
Մշակույթ
14:52 12/01/2024
Հայաստան

Մեկնարկում է Կապանի միջազգային երաժշտական փառատոնը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Սյունիքի մարզկենտրոն Կապանում իրականացնում է երաժշտական նոր նախագիծ՝ Կապանի միջազգային երաժշտական փառատոնը:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ նախագիծը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության,  Կապանի համայնքապետարանի և անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանի համատեղ նախաձեռնությամբ:

Կապանի միջազգային երաժշտական փառատոնը կմեկնարկի հունվարի 13-ին՝ ժամը 19։00-ին, Կապանի արվեստի պետական քոլեջի Վ․Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում:

Համերգին կմասնակցեն Սևակ Ավանեսյանը (թավջութակ), Նիկոլայ Մադոյանը (ջութակ), Գարի Եփրիկյանը (երգեհոն), Արմեն Քարամյանը (դաշնամուր), Արմեն Պուչինյանը (դաշնամուր):

Placeholder