Կայացել է Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը
Սպորտ
18:45 12/01/2024
Հայաստան

Կայացել է Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը

Հունվարի 12-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացել է Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը։ Ինչպես հաղորդում են ՀՖՖ-ից, արդյունքում կազմվեցին հետևյալ զույգերը.

«Նոա» - «Արարատ-Արմենիա»
«Կիլիկիա» - «Շիրակ»
«Փյունիկ» - «Վան»
«Ուրարտու» - ԲԿՄԱ

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի հանդիպումները կկայանան մարտի 10-13-ը զույգերում առաջինը նշված թիմերի հարկի տակ:

Placeholder