Կանչի ընթացքում քաղաքացիների կողմից ծեծի ենթարկված շտապօգնության բժշկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ
Առողջություն
16:10 13/01/2024
Հայաստան

Կանչի ընթացքում քաղաքացիների կողմից ծեծի ենթարկված շտապօգնության բժշկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մանրամասներ է ներակայացել քաղաքացիների կողմից «Շտապօգնություն»  ՓԲԸ բժշկին ծեծելու դեպքից. 

«Ծեծի է ենթարկվել  Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն»  ՓԲԸ բժիշկը

Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական  շրջանի 41-ամյա  բնակիչ Ա.Ա.-ն տարեսկզբից մինչ օրս 30 կանչ է իրականացրել շտապօգնության 1-03 համարին։

Այսօր առավոտյան մեքենան եղել է կանչով նշված հասցեում: Պացիենտը բժշկից պահանջել է ներարկել  «Տրամադոլ»  դեղամիջոց,  բժիշկը հորդորել է ապավինել իր որոշմանը՝ նշելով, որ այլ դեղամիջոցով նույնպես կարելի է ցավազրկել։

Այնուհետ հիվանդը սկսել է ագրեսիվ պահվածք դրսևորել, հնչեցնել վիրավորական արտահայտություններ՝ նշելով որ կամ պետք է իր ուզած դեղը ներարկեն,  կամ հեռանան, որ այլ կանչով իրեն ներարկվի նախընտրած դեղամիջոցը։

Բժշկի հասցեին հնչել են հայհոյանքներ, որից հետո վերջինիս 3 անձինք ծեծի են ենթարկել։
Ավելի ուշ բուժօգնության դիմած բժշկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ»։ 

Placeholder
Կանչի ընթացքում քաղաքացիների կողմից ծեծի ենթարկված շտապօգնության բժշկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ