Իսրայելի ԱԳՆ-ն՝ Էրդողանին. Դուք եք ցեղասպանության իրական հեղինակները
Քաղաքական
10:38 13/01/2024
Տարածաշրջան

Իսրայելի ԱԳՆ-ն՝ Էրդողանին. Դուք եք ցեղասպանության իրական հեղինակները

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը, անդրադառնալով  Թուրքիայի կողմից Հաագայի դատարան դիմելուն,  հայտարարել է, որ Թուրքիան է ցեղասպանության իրական հեղինակը։

«Մենք չենք մոռացել հայկական Հոլոքոստը և Թուրքիայի կողմից քրդերի ջարդերը։ Դուք եք ցեղասպանության իրական հեղինակները։ Մենք պաշտպանվում ենք ձեր բարբարոս ընկերներից»,- հավելել է իսրայելական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը՝ նկատի ունենալով պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը։

Հիշեցնենք, որ Թուրքիայիայի նախագահը հայտարարել է՝ Հաագայի դատարան է փոխանցել Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրող նյութեր։

«Մեր ներկայացրած փաստաթղթերը (ցեղասպանության ապացույցները) օգտակար են Հաագայի համար։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն թաքնվելու տեղ չունի և պաշտպանություն չկա Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ սկսված գործողության համար»,-ասել է Թուրքիայի նախագահը։

Placeholder