Աշխարհի բանակները վարկանշային աղյուսակում Հայաստանին նախորդում է Զիմբաբվեն, հաջորդում է Տանզանիան
Քաղաքական
13:16 13/01/2024
Հայաստան

Աշխարհի բանակները վարկանշային աղյուսակում Հայաստանին նախորդում է Զիմբաբվեն, հաջորդում է Տանզանիան

Ամերիկյան «Global Firepower» կազմակերպությունը հրապարակել է աշխարհի ուժեղագույն բանակների վարկանիշը: Աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 102-րդ հորիզոնականը։  Հայաստանին վարկանշային աղյուսակում նախորդում է  Զիմբաբվեն, հաջորդում է Տանզանիան։

Աղյուսակում ներկայացված է 145 երկրի բանակ։

Առաջին հնգյակում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Հնսկաստանի, Հարավային Կորեայի բանակները։ Տասնյակում ընդգրկված են նաև Միացյալ Թագավորության, ճապոնիայի, Թուրքիայի, Պակիստանի, Իտալիայի բանակները։

Հարևան Իրանի զինված ուժերը 14-րդ հորիզոնականում են, Ադրբեջանինը՝ 59-րդ տեղում են, Վրաստանինը՝ 84-րդ տեղում։

Աղյուսակը եզրափակող երկրներից են Սոմալին, Մոլդովան։

Տարեկան ինդեքսն ընդհանուր առմամբ վեց տասնյակ գործոն է հաշվի առնում տվյալ երկրի ռազմական հզորությունը որոշելու համար. անձնակազմի քանակը, սպառազինությունը, ռազմական տեխնիկան, ենթակառուցվածքները և այլն։

Placeholder
Աշխարհի բանակները վարկանշային աղյուսակում Հայաստանին նախորդում է Զիմբաբվեն, հաջորդում է Տանզանիան