ՄԱԿ-ը զսպվածության կոչ է անում ինչպես Եմենի հութիներին, այնպես էլ կոալիցիոն ուժերին
Քաղաքական
15:06 13/01/2024
Աշխարհ

ՄԱԿ-ը զսպվածության կոչ է անում ինչպես Եմենի հութիներին, այնպես էլ կոալիցիոն ուժերին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել բոլոր կողմերին «չլարել իրավիճակը» Կարմիր ծովում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենի հութիների թիրախներին: Եվրանյուզի հաղորդմամբ, ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը շեշտել է, որ դա առաջին հերթին վերաբերում է հութիներին, որոնք պետք է դադարեցնեն իրենց հարձակումները։

Միևնույն ժամանակ, մերձավորարևելյան որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Արևմուտքի ուժային միջամտությունը չի կանգնեցնի հութիներին, այլ նրանց համոզիչ հիմք կտա շարունակելու իրենց ուժեղ հակաարևմտյան գաղափարախոսությանը:

Մերձավոր Արևելքի հարցերով Chatam House -ի աշխատակցի խոսքով, հութիները ոչ միայն «մահ Ամերիկային» դրոշներ են բարձրացնում հանուն կարգախոսների, այլ նրանք անկեղծորեն հավատում են դրա։ 

Placeholder
ՄԱԿ-ը զսպվածության կոչ է անում ինչպես Եմենի հութիներին, այնպես էլ կոալիցիոն ուժերին