Wildberries-ը հրդեհի հետևանքով կորցրած պատվերների գումարը կվերադարձնի
Աշխարհում
15:27 13/01/2024
Աշխարհ

Wildberries-ը հրդեհի հետևանքով կորցրած պատվերների գումարը կվերադարձնի

Փրկարարները շարունակում են մարել Սանկտ Պետերբուրգի Շուշարի գյուղի Wildberries-ի պահեստում բռնկված հրդեհը։ Այս մասին News.ru-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։ Wildberries-ի մյուս պահեստներն աշխատում են բնականոն ռեժիմով։

Հիշեցնենք, որ այսօր հրդեհ է բռնկվել Շուշարիի Wildberries պահեստում։ Պահեստում 1200 մարդ է եղել, նրանք տարհանվել են։ Հրդեհի պատճառները պարզվում են։

Wildberries-ը հաստատել է, որ վաճառողները փոխհատուցում կստանան վնասված կամ կորցրած ապրանքների համար: Վնասի չափը ճշտվում է։

Wildberries-ը կկրկնի հաճախորդների պատվերներն այն ապրանքների համար, եթե դրանք առկա լինեն, իսկ եթե վնասված ապրանքներից չլինեն,  հաճախորդներին կորցրած պատվերների գումարը կվերադարձվեն:

Placeholder