Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Wildberries-ը հրդեհի հետևանքով կորցրած պատվերների գումարը կվերադարձնի
Փրկարարները շարունակում են մարել Սանկտ Պետերբուրգի Շուշարի գյուղի Wildberries-ի պահեստում բռնկված հրդեհը։ Այս մասին News.ru-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։ Wildberries-ի մյուս պահեստներն աշխատում են բնականոն ռեժիմով։
Հիշեցնենք, որ այսօր հրդեհ է բռնկվել Շուշարիի Wildberries պահեստում։ Պահեստում 1200 մարդ է եղել, նրանք տարհանվել են։ Հրդեհի պատճառները պարզվում են։
Wildberries-ը հաստատել է, որ վաճառողները փոխհատուցում կստանան վնասված կամ կորցրած ապրանքների համար: Վնասի չափը ճշտվում է։
Wildberries-ը կկրկնի հաճախորդների պատվերներն այն ապրանքների համար, եթե դրանք առկա լինեն, իսկ եթե վնասված ապրանքներից չլինեն, հաճախորդներին կորցրած պատվերների գումարը կվերադարձվեն: