Վոլոչկովան և Ջիգուրդան այժմ երդվյալ թշնամիներ են. նա բաց տեսանյութ է հրապարակել
Քաղաքական
14:23 15/01/2024
Աշխարհ

Վոլոչկովան և Ջիգուրդան այժմ երդվյալ թշնամիներ են. նա բաց տեսանյութ է հրապարակել

Ռուսաստանում պահանջել են արգելել բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի շոուն՝ տարածված տեսահոլովակի պատճառով, որում դերասան Նիկիտա Ջիգուրդան համբուրում է նրա վարտիքը։ SHOT Telegram ալիքի փոխանցմամբ, նման նախաձեռնությամբ հանդես է եկել «Ռուսաստանի վետերաններ» կազմակերպությունը։

Նրանք հիմնավորում են՝ Վոլոչկովան վատ օրինակ է բալետ պարողների համար, և նրա ելույթները կարող են բացասական ազդեցություն ունենալ անչափահասների վրա։ Տեսահոլովակը նկարահանվել է 2023 թվականի սկզբին, սակայն այն վերջերս է հայտնվել համացանցում։

«Գազետա.ռու»-ի հետ զրույցում Վոլոչկովան հայտարարել է՝ Ջիգուրդան պետք է ներողություն խնդրի այդ արարքի համար, քանի որ «իր անվան շուրջ աղմուկ է բարձրացրել»։

«Ես այժմ Մալդիվներում եմ, հանգստանում եմ։ Թող այս սադրանքը, որը բեմադրեց Նիկիտա Ջիգուրդան, մնա նրա խղճի վրա։ Ուզում եք ասել, որ ներողություն խնդրե՞մ։ Ես չպետք է ներողություն խնդրեմ այն բանի համար, ինչ անում եմ տանը, և ոչ թե ինչ-որ տեղ խնջույքի ժամանակ, ինչ-որ բարում, ընկերներ հրավիրելով։ Իմ տունն իմ ամրոցն է։  Ինձանից ներողություն է պետք է խնդրի այդ վերջացած մարդը, ով ինձ համար արդեն ընկել է այն հատակին, որտեղից չի բարձրանա։ Նա Նիկիտա Ջիգուրդան է, որին մեր տանը ընդունեցին որպես լավ ընկեր, և ով անընդհատ ինչ-որ աղմուկ է բարձրացնում իմ անվան շուրջ»,- ասել է Վոլոչկովան։




Placeholder