Տավուշի մարզում 2 ամսական երեխան հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է
Առողջություն
22:55 15/01/2024
Հայաստան

Տավուշի մարզում 2 ամսական երեխան հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է

Հունվարի 15-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այդ մասին հայտնում է   shamshyan.com-ը:

Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Իջևան» բժշկական կենտրոնում նորածին է մահացել։

 Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ, 2 ամսական Ալեքս Խ.-ն է։ Պարզվել է, որ երեխան մահացել է սոմատիկ բաժանմունքում, իսկ  հիվանդանոց է տեղափոխվել այսօր՝ ժամը 20:15-ի սահմաններում՝ ծնողների ուղեկցությամբ։

Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

 
Placeholder