Բաքվի պայթյունից տուժածների թիվն ավելացել է
Տարածաշրջան
16:24 15/01/2024
Հայաստան

Բաքվի պայթյունից տուժածների թիվն ավելացել է

Բաքվում հրդեհի բռնկմամբ պայթյունի վայր է մեկնել 19 շտապ օգնության մեքենա։ Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ 24  մարդ է տուժել։ Նրանցից մեկին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել, մյուսները տարբեր աստիճանի վնասվածքներով, այրվածքներով հոսպիտալացվել են։

Տեղում աշխատում են փրկարար ծառայությունների աշխատակիցները։ Երեք մարդ դուրս է բրեվել փլատակներից։ Ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ։

Հարուցվել է քրեական գործ հրդեհային կանոնները խախտելու հատկանիշներով։ Ստեղծվել է համատեղ քննչական խումբ։Ավելի վաղ հայտարարվել էր 2 մահացածի մասին։

Placeholder
Բաքվի պայթյունից տուժածների թիվն ավելացել է